Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ
13.11.2020 | 21:54

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին: Այսօր ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես են եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածերի հիշատակի օր:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ